Ֆրանսուա Օլանդը կայցելի Թուրքիա
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա, և այցի ժամկետներն արդեն հստակ են։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, այս մասին ասել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Արնո Մոնտեբուրգը, ով եռօրյա այցով եղել է Թուրքիայում։
«Հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ Ֆրանսիային և Թուրքիային կապող երկար բարեկամության պատմություն կա։ Անցնող տարիների ընթացքում ավելորդ ցնցումներից հետո, այժմ դարձյալ այդ բարեկամության ճանապարհին ենք կանգնել»,- ասել է ֆրանսիացի նախարարը։
Փարիզ վերադառնալու օրը, օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նա նշել է, որ շատ է տպավորված Թուրքիայով։










