Հոմսում և Դամասկոսում զինյալները ռմբակոծել են բնակելի թաղամասերը. կան զոհեր

14:01 • 13.10.13

Ի պատասխան սիրիական բանակի հաջող գործողությունների՝ Սիրիայում գործող ընդդիմադիր զինյալներն ու ահաբեկիչները բոլոր ճակատներով չեն դադարում ականանետերի կրակի տակ պահել բնակելի թաղամասերը. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։


Գործակալության
թղթակցի աչքի առաջ Հոմս քաղաքի կենտրոնում՝ քրիստոնեական թաղամասի բնակելի շենքերից մեկի երկրորդ հարկի պատշգամբի վրա ական է ընկել, որի պայթյունից զոհվել է 3 խաղաղ բնակիչ՝ այդ թվում կին և երեխա։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ։


Ականն
ընկել է կաթոլիկ եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա, և տեղի բնակիչները վստահ են, որ հենց այդ շենքն է եղել զինյալների թիրախում։


Հոմսի կենտրոնը՝ Հին քաղաքը, ինչպես նաև մի քանի բնակելի թաղամասեր, գտնվում են զինյալների վերահսկողության տակ։


Դամասկոսում ևս երեկ պայթյուններ են տեղի ունեցել։ Երկու ականներ պայթել են քիմիական զենքի փորձագետներին հյուրընկալած հյուրանոցի մոտակայքում։


Ի դեպ, երեկ առավոտյան ականներ են պայթել նաև Դամասկոսի հայաշատ թաղամասերում, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ Նշան Մելիքյանը։