Հնդկաստանում ցիկլոնի պատճառով մոտ 1 մլն մարդ է տարհանվել

11:45 • 13.10.13

Հնդկաստանում «Ֆայլին» ցիկլոնի պատճառով տարհանված բնակիչների թիվը հասել է մեկ միլիոնի. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալության հղումով։


Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ Օրիսսա նահանգում իրենց տները լքել են մոտ 860 հազար մարդ, ևս 100 հազարը տարհանվել են Անդրա-Պրադեշ նահանգում։


Ինչպես հաղորդում են երկրի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնից, սա Հնդկաստանի պատմության ընթացքում ամենախոշոր տարհանումն է։ Վերջին անգամ մարդկանց լայնածավալ տարհանում տեղի էր ունեցել 1990թ.-ին՝ է դարձյալ մոտեցող ցիկլոնի պատճառով, սակայն տարհանվածների թիվը երեք անգամ ավելի փոքր էր եղել։


Իշխանությունները դեռևս հաղորդում են 5 զոհվածների մասին։