Հնդկաստանում կրոնական արարողության ընթացքում 60 մարդ է զոհվել
16:14 • 13.10.13
Հնդկաստանի Մադհյա-Փրադեշ նահանգի Ռատանգարհ տաճարում, կրոնական արարողության ժամանակ, 60 մարդ է զոհվել ամբոխի մեջ ճզմվելու հետևանքով, այս մասին Взгляд-ը։
Առնվազն 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Կրոնական միջոցառումը նվիրված է եղել Դուրգե աստվածուհուն երկրպագելուն։ Այն տեղի է ունենում աշնանը և շարունակվում է 4 օր։
Placeholder










