Իրաքում պայթյունների հետևանքով 31 մարդ է զոհվել

18:18 • 13.10.13

Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 31 մարդ է զոհվել, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:


Մասնավորապես 22 մարդ է զոհվել երկրի արևելքում գտնվող Հիլա քաղաքի շուկայում տեղի ունեցած երկու մեքենաների պայթյունի հետևանքով:


Փոքր մասշտաբի ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել այլ քաղաքներում:


Հիշեցնենք, որ շաբաթ օրը ևս պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 13 մարդ է զոհվել: