Լիբիայում սպանել են ռազմածովային ուժերի սպային

22:57 • 13.10.13

Լիբիական Բենգազիում 2 հարձակում է տեղի ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Զինված մարդիկ Հադաիկի շրջանում գնդակահարել են լիբիական ռազմածովային ուժերի սպայի: Բացի այդ պայթեցվել է Լիբիայի հակաթմրանյութային ծառայության աշխատակցի մեքենան, ինչի արդյունքում պաշտոնյան ստացել է վնասվածքներ և գտնվում է ծանր վիճակում:


Ավելի վաղ Լիբիայում մի շարք աղմկոտ առևանգումներ էին տեղի ունեցել: Սեպտեմբերի 25-ին Տրիպոլիում առևանգվել էր երկրի ՊՆ ղեկավարի որդին, իսկ դրանից ավելի շուտ հետախուզության նախկին ղեկավարի աղջիկը: