Կովկասցիները հրաձգություն են իրականացրել Մոսկվայի սրճարաններից մեկում

10:47 • 13.10.13

Կովկասյան արտաքինով մի քանի տղամարդ հրաձգություն են իրականացրել Մոսկվայի հարավում գտնվող սրճարաններից մեկում. տեղեկացնում է Интерфакс-ը։


Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կլյուչեվայա 10-1 հասցեում։


Ուշ երեկոյան սրճարան են մտել մի քանի կովկասցի ներգաղթյալներ և մի քանի անգամ կրակել են առաստաղին։

Գլխին վնասվածք է ստացել սրճարանի ադմինիստրատորը, ով Ադրբեջանի քաղաքացի է։

Հաղորդվում է, որ անհայտ անձինք փախուստի են դիմել 3 մեքենաներով՝ սպիտակ ՎԱԶ-2114, սև Lada Priora և Mercedes ML։