Փարիզում ռումբի մասին ահազանգից հետո կրկին տարհանում են Էյֆելյան աշտարակը

23:18 • 13.10.13

Փարիզի Էյֆելյան աշտարակի այցելուները տարհանվել են, երբ անհայտ անձը զանգահարել և հաղորդել է տեղադրված ռումբի մասին, հաղորդում է Риа Новости-ն:


Համաշխարհային ճանաչում ունեցող տեսարժան վայրը շրջապատել են ոստիկանները և այն փակել են այցելությունների համար:


Հիշեցնենք, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև վերջին շրջանում: Բոլոր դեպքերում ահազանգը կեղծ է եղել: