Ակտիվիստները շեղում են Փակ շուկայի «պաշտպաններին» (տեսանյութ)

16:52 • 13.10.13

Ընդդեմ Երևանի «Փակ շուկայի» («Ծածկած շուկա») վերակառուցման հերթական բողոքի երթն այսօր նույնպես մեկնարկեց Երևանի մաշտոցի պուրակից:


Կոչ անելով բոյկոտել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որպեսզի այդ գումարներով օլիգարխը չոչնչացնի երկրի պատմամշակութային հուշարձանը՝ երթի մասնակիցները շարժվեցին դեպի «Փակ շուկա»:


Մինչ երթի մասնակիցները կհասնեին «Փակ շուկա», այնտեղ արդեն շուկայի «պաշտպանները», որոնք կողմ են վերջինիս վերակառուցմանը և որպես սուպերմարկետ գործելուն, հավաքվել և սպասում էին ակտիվիստներին: Սակայն ակտիվիստները փոխեցին ճանապարհը՝ շարժվելով դեպի Զաքյան փողոց:


Այս պահին շուկայի դիմաց հավաքված քաղաքացիները սպասում են ակտիվիստներին: