Սինայի թերակղզում ձերբակալված ամերիկացուն կախված են գտել
Եգիպտոսի դատախազությունը հրահանգել է հետաքննել բանտարկության մեջ մահացած ամերիկյան քաղաքացու մահվան պատճառները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ իշխանությունների տվյալների, մահացածը ամերիկյան նախկին սպա էր, ով պարետային ժամը խախտելու և ռազմական օբյեկտները լուսանկարելու համար օգոստոսին ձերբակալվել էր Սինայի թերակղզում:
Ըստ ավելի վաղ տեղեկությունների, նրան գտել էին կախված:










