Իսպանիայում քաղաքացիական պատերազմի զոհերի զանգվածային օրհնություն է անցկացվում
Հռոմի կաթոլիկ եկեղեցին Իսպանիայում ավելի քան 500 մարդկանց օրհնության արարողություն է անցկացնում, որոնք սպանվել էին 1930-ին Իսպանիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի տարիներին, հայտնում է BBC-ն:
Զանգվածային օրհնության արարողությունը անցկացվում է Տարագոնա քաղաքում՝ չնայած ձախ թևի կողմից իրականացվող ցույցերին, ովքեր կարծում են, որ նման արարողակարգը համարժեք է աջակցությանը գեներալ Ֆրանկոյի դիկտատուրային:
Ձախ ակտիվիստները դիմել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ կոչ անելով դադարեցնել արարողակարգը և ներողություն խնդրել կաթոլիկ եկեղեցու կողմից Ֆրանկոյի դիկտատուրային աջակցելու համար:
Սակայն Իսպանիայի եկեղեցին կարծում է, որ օրհնյալների շարքին դասվող անձինք սպանվել են իրենց հավատի համար:
Օրհնյալների շարքին դասելը սրբացման արարողակարգի նախորդող փուլն է համարվում:










