Սիրիայում Կարմիր Խաչի 6 աշխատակիցներ են անհետացել

19:53 • 13.10.13

Կարմիր Խաչի միջազգային հանձնաժողովը (ԿԽՄՀ) կորցրել է կապը սիրիական Իդլիբ նահանգում գտնվող իր 6 աշխատակիցների հետ, հայտնել է Սիրիայում ԿԽՄՀ-ի ներկայացուցիչ Ռիմա Կամալը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:


«Կիրակի առավոտից մենք չենք կարողանում կապվել նրանց հետ»,-ասել է Կամալը:


Սիրիական պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Կարմիր Խաչի աշխատակիցներին առևանգել են գրոհայինները: Զինված մարդկանց խումբը կրակ է բացել Կարմիր Խաչի ավտոշարասյան վրա, երբ աշխատակիցները գնում էին Իդլիբ նահանգ: Ըստ ԶԼՄ-ների, նրանց տարել են անհայտ ուղղությամբ: