Ռուս լուսանկարիչը 6-րդ հարկից ցած է նետել ընկերուհուն, ապա՝ ինքնասպան եղել

12:02 • 13.10.13

Պետերբուրգցի լուսանկարիչ Ռոման Յանդոլինը 6-րդ հարկի պատշգամբից դուրս է նետել ընկերուհուն, ինչից հետո ինքն էլ կտրել է երակները և ցած նետվել. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Սպանությունն ու ինքնասպանությունը տեղի են ունեցել գիշերը ժամը 01։00-ին։ Նախնական տեղեկություններով՝ Յանդոլինի և նրա ընկերուհու միջև վիճաբանություն է տեղի ունեցել։


Աղջիկը, որի անունը չի հաղորդվում, պատշգամբից ընկնելուց հետո ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Յանդոլինը մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ՝ հիվանդանոցի ճանապարհին։


Բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոցի, կրծքավանդակի վնասվածքներ, բազմաթիվ կոտրվածքներ և արյան զգալի կորուստ։


27-ամյա Ռոման Յանդոլինը աշխատել է РИА Новости և ИТАР-ТАСС գործակալությունների հետ, ինչպես նաև մի շարք պետերբուրգյան թերթերի համար լուսանկարներ է արել։