Խոշոր վթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. կան վիրավորներ
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, երեկ՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 ՏD 222 համարանիշի, «Վազ» 2121 մակնիշի 17 ՍՍ 137 համարանիշի և «Օփել աստրա» մակնիշի У 315 ВP 190 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Բախման հետևանքով «Մերսեդեսը» կողաշրջվել է, իսկ 2 հոգու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Նյութը ամբողջությամբ կարդացեք այստեղ










