Բիրյուլևոյում անկարգությունների գործով հարցաքննում են 380 մարդու (տեսանյութեր)
Մոսկվայի Բիրյուլևո շրջանում երեկ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո բերման ենթարկվածներից մոտ 380–ը կհարցաքննվի խուլիգանության քրեական գործի շրջանակներում, գրում է gazeta.ru-ն:
«Հաշվի առնելով Բիրյուլևո Զապադնոյե շրջանի դեպքերը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության հետաքննչական մարմնի 30 քննիչներ ներկայումս անհետաձգելի հետաքննչական գործողություններ են իրականացնում բերման ենթարկվածների հետ հասարակական կարգը խախտելու հարցով: Մոտ 380 բերման ենթարկվածներ կհարցաքննվեն խուլիգանության հոդվածով քրեական գործի շրջանակներում»,- ասել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նա պարզաբանել է, որ այժմ բերման ենթարկվածներին հարցաքննում են դեռ որպես վկաներ:
Երեկ Մոսկվայում զանգվածային անկարգություններ էին ծագել, և մոտ 400 մարդ էր ձերբակալվել Մոսկվայի Բիրյուլևո շրջանում՝ կապված 25-ամյա մոսկվացու սպանության հետ, ով զբոսնելիս է եղել ընկերուհու հետ:










