Սերբիայում ակցիայի շրջանակներում մարդիկ ուտելիք են գնում իրենց չքավոր հայրենակիցների համար

09:24 • 14.10.13

Տնտեսական ճգնաժամից մեծապես տուժած Սերբիայում երեք երիտասարդ ինտերնետ ակտիվիստներ նախաձեռնել են կայք, որով համերկրացիներին կոչ են անում լրացուցիչ` համերաշխության ուտելիք գնել չքավորների համար, հայտնում է France 24-ը:

 

Այդպես, օրինակ, Բելգրադի խանութներում կարելի է խանութում երկու հաց գնել, սակայն տանել միայն մեկը, մյուսը թողնել նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ հաց գնել:

 

Երիտասարդները 20-25 տարեկան են, աշխատում են Kioskpages.com ապրանքների գովազդի կայքում: Նրանք ոգեշնչվել են տեսախաղից, որում մարդիկ Իտալիայում սուրճ են գնում չունևորների համար: Նրանք իրենց նախաձեռնությունն անվանել են Solidarna Klopica: Սրա մասին շատ մարդիկ իմանում են խանութներում և միանում նախաձեռնությանը:

 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Սերբիայում 7.2 մլն բնակչության 9.2 տոկոսն ապրում է բացարձակ չքավորության մեջ` օրական 1.35 եվրոյից էլ պակաս գումարով: