Ամերիկյան ֆուտբոլի ժամանակ աղմուկի նոր ռեկորդ է սահմանվել
Ամերիկյան ֆուտբոլի խաղի ընթացքում՝ Ֆուտբոլի ազգային առաջնության ժամանակ, մարզադաշտում աղմուկի ռեկորդ է գրանցվել։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ձեռքբերումը կայացել է «Էրոուհեդ» մարզադաշտում՝ «Կանզաս-սիթի»-«Օկլենդ» խաղի ընթացքում։
Մարզադաշտը կարող է տեղավորել մինչև 76 հազար հանդիսատես։ Այժմ աղմուկի ռեկորդը կազմում է 137.5 դեցիբել։
Նախորդ նմանատիպ ցուցանիշը եղել էր 136.6 դեցիբել և սահմանվել էր 2013թ.-ի սկզբին՝ «Սիեթլ»-«Սան-Ֆրանցիսկո» խաղի ընթացքում։










