ԱՄՆ-ում ցուցարարները պահանջում են անվստահություն հայտնել երկրի նախագահին

00:05 • 14.10.13

ԱՄՆ-ում ցուցարարները հավաքվել են երկրի նախագահի նստավայրի հյուսիսային ցանկապատի մոտ: Նրանց պաստառների վրա գրված է «Հարգանքով վերաբերվեք մեր վետերաններին» և «Օբամա, դու պետք է ամաչես», գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:


Ցուցարարները կոչ են անում անվստահություն հայտնել երկրի նախագահին: Նրանք նշում են, որ բյուջետային ճգնաժամի պատճառով դադարեցվել են վճարումները զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև արգելվել է մուտքը զոհված հերոսների հուշարձաններին: Ոստիկանությունը ներկայում փորձում է ցուցարարներին ետ մղել Սպիտակ տան ցանկապատից:


Ըստ վերջին տվյալների, ցուցարարները ներկա պահին գնում են դեպի Կապիտոլիում, որտեղ նստում է ԱՄՆ Կոնգրեսը: