Ալիևի երդմնակալությանը չեն հրավիրվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարները

14:43 • 19.10.13

Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությանը հրավիրված չեն եղել երկրում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի դեսպանները։


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը տեղեկությունները ճշտել է այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից։

 

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդել է. «Դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հրավիրված չի եղել։ Ինչպես հասկանում ենք, հրավիրված չեն եղել նաև դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։ Հնարավոր է՝ դա բացատրվում է երդմնակալության արարողակարգերի տարբերություններով»։

 

Հիշեցնենք, որ դեսպան Մորնինգսթարը քննադատել էր Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Ադրբեջանի խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։