Սումգայիթում ուժգին հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում

23:47 • 19.10.13

Ադրբեջանի ԱԻՆ-ի հրշեջ ծառայության աշխատակիցները պայքարում են ուժեղ հրդեհի դեմ, որը բռնկվել է Սումգայիթ քաղաքում գտնվող խոշոր առևտրային կենտրոնում: Հրդեհը գրանցվել էր շաբաթ օրը, հաղորդում է Вести.ru:


Այս պահին առևտրի կենտրոնը, որտեղ գտնվում են մոտ 1000 խանութներ, արդեն փակվել է:


Ըստ եկող տեղեկությունների, հրդեհի ծավալները մեծ են: Դեպքի վայր են եկել մեծ թվով հրշեջ հաշվարկներ: