Բավարիայի բնակիչը վիճակախաղով 13 մլն եվրո է շահել

15:03 • 19.10.13

Եվրոպական Eurojackpot վիճակախաղի հաղթող է դարձել Բավարիայի (Գերմանիա) մի բնակիչ՝ շահելով 13 մլն եվրո, հայտնում է Взгляд-ը՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով։

 

Գերմանիայից բացի, վիճակախաղին մասնակցում է ևս 13 երկիր՝ Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Սլովենիա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա և Խորվաթիա։ 

 

Հաղթելու համար խաղացողներին անհրաժեշտ է 1-50 թվերից գուշակել 5 թիվ և 1-8 թվերից՝ 2 լրացուցիչ թիվ։

 

Ամենախոշոր շահումը Գերմանիայի տարածքում գրանցվել է 2007-ի դեկտեմբերի 5-ին. գումարը եղել է 45.3 մլն եվրո, որը բաժանվել է 3 խաղացողների միջև։