Բելգիայում ավիավթարի հետևանքով 11 պարաշյուտիստներ են զոհվել

20:42 • 19.10.13

Բելգիական Նամուր նահանգում կործանվել է պարաշյուտիստներ տեղափոխող ինքնաթիռը, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Le Soir-ին:


Ինքնաթիռում բոլոր գտնվողները՝ թվով 11 մարդ, զոհվել են:


Ոչ մեծ ինքնաթիռը Տեմպլու օդանավակայանից ուղևորվում էր դեպի Ֆերենմոնտ, որտեղ պարաշուտիստները պետք է դուրս գային: Այն ընկել է թռիչքից անմիջապես հետո: