Բեռլուսկոնիին 2 տարով արգելել են պետական պաշտոններ զբաղեցնել

14:30 • 19.10.13

Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արգելել է 2 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել, հայտնում է lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

 

Դատարանի որոշումը միանգամից չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ Բեռլուսկոնին սենատոր է։ Ավելի վաղ սենատի հատուկ հանձնաժողովն առաջարկել էր քաղաքական գործչին զրկել սենատորի լիազորություններից։

 

Սպասվում է, որ նրան սենատորի աթոռից զրկելու շուրջ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերին։