Լարախաղացները նվաճել են Չինական պարիսպը (տեսանյութ)

18:41 • 19.10.13

Հայտնի ակրոբատ Վուկսոր Ադիլին և նրա աշակերտը ավելի քան 300 մետր անցել են Չինաստանի գլխավոր դիտարժան վայրի մոտ գտնվող կիրճի վրայով: Պարանի հաստությունը կազմել է ընդամենը 3 սմ: Ակրոբատները նաև հրաժարվել էին անվտանգության բոլոր միջոցներից, հաղորդում է Вести.ru-ն:


Չինացիները ոչ միայն պարզապես անցել են պարանի վրայով, այլ նաև կատարել են ակրոբատիկ հնարքներ: 100մ բարձրության վրա Վուկսոր Ադիլին պարել է, քայլել է փակ աչքերով, ինչպես նաև նրան հաջողվել է նստել և պառկել պարանի վրա: Իսկ նրա աշակերտը կախվել է գլխիվայր: