Եգիպտոսը փակել է Լիբիայի հետ սահմանը
Եգիպտոսը փակել է Էս-Սալլյում անցակետը, որը երկիրը կապում է Լիբիայի հետ: Այս կերպ Կահիրեն պատասխանել է լիբիացի գրոհայինների կողմից 77 եգիպտացի վարորդների գերի վերցնելու փաստին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Գրոհայինները վարորդներին արդեն 2 օր է գերության մեջ են պահում: Նրանք սպառնում են սպանել պատանդներին, եթե Եգիպտոսի իշխանությունները չազատեն նրանց հարազատներին, ովքեր ձերբակալվել են զենքի վաճառքի համար:
Գրոհայինների ղեկավար Ահմեդ ալ-Լիբին հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանություններն ունեն 10 օր ժամանակ: Նա նաև հավելել է, որ իրենց պահանջները չբավարարելու դեպքում նրանք կշարունակեն եգիպտացիներին գերի վերցնել:










