Դդումի փառատոն. նարնջագույն օր ԱՄՆ-ի արևելյան ափին (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի Կին քաղաքում յուրաքանչյուր տարի հոկտեմբերի կեսերին անցկացվում է դդումի փառատոն՝ Keene Pumpkin Festival, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ամբողջ քաղաքի բնակիչները և բազմաթիվ զբոսաշրջիկներ հավաքվում են գլխավոր հրապարակում՝ որքան հնարավոր է շատ դդում հավաքելու համար։
Երեկոյան միջոցառման մասնակիցները դդումները, դրանցում վառված մոմերով, դասավորում են հսկայական լեռան ձևով։ Տոնակատարության ավարտից հետո բոլոր դդումները կամավորները հավաքում են և բաժանում ֆերմաների կենդանիներին։
Ամենամյա փառատոնը 23 հազ. բնակչությամբ քաղաք է բերում ավելի քան 70 հազ. զբոսաշրջիկ, իսկ 2003-ին փառատոնն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մոտ 29 հազ. դդում հավաքելու համար։










