Հունաստանում ոստիկանությունը գնչուներից վերցրել է շիկահեր աղջկա, ում ենթադրաբար առևանգել էին
Հույն ոստիկանները գնչուներից վերցրել են շիկահեր աղջկա և այժմ որոնում են նրա ծնողներին, հաղորդում է Вести.ru-ն:
ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր երեխայի ծնողներ էին ներկայանում, իրականում խաբում են: Բացի այդ փաստաթղթերով պարզվել էր, որ գնչու կինը 10 ամսվա ընթացքում 6 երեխա է ծննդաբերել:
Ամենայն հավանականությամբ 4-ամյա Մարիային կամ առևանգել են, կամ գնել են ստրկավաճառներից: Ոստիկանությունում ենթադրում են, որ երեխան ծնունդով կամ Արևելյան Եվրոպայից է, կամ Սկանդինավիայից: Նրա ծնողներին կորոնեն միջազգային մակարդակով:










