Մեկնարկել են ռուս-հնդկական զորավարժությունները

15:46 • 19.10.13

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում այսօր մեկնարկել են Ռուսաստանի և Հնդկաստանի ցամաքային ուժերի «ԻՆԴՐԱ- 2013» համատեղ զորավարժությունները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Ռուսական ռազմական զորակազմն ԻԼ-76 օդանավերով ժամանել է Սուրատգարհ ռազմաբազա:
Զորավարժությունների պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը: Ռուսական կողմը կկիրառի ռազմական և հատուկ տեխնիկայի 30 միավոր:

 

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցի 500 հոգի՝ 2 կողմերից:

 

Կողմերի հիմնական առաջադրանքն է լինելու ապօրինի զինված խմբավորումների որոնումը, արգելափակումն ու ոչնչացումը կիսանապատային տարածքում:


Ռուս-հնդկական համատեղ զորավարժություններն անց են կացվում 2003-ից ի վեր: