Լիբանանում ազատ են արձակվել գերության մեջ պահվող 2 թուրք օդաչուներ
23:16 • 19.10.13
Երկու թուրք օդաչուներ, ովքեր օգոստոսին առևանգվել էին Լիբանանում, ազատ են արձակվել և ուղարկվել են տուն, հաղորդում է Газета.ru-ն:
Turkish Airlines ընկերության 2 օդաչուները օգոստոսի 9-ին առևանգվել էին Բեյրութի արվարձաններում: Նրանց ազատ արձակվելու մանրամասները դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ սիրիացի ապստամբները ազատ էին արձակել 9 լիբանանցի ուխտավորների:
Placeholder










