Մերձմոսկովյան շրջանում մոտ 700 ներգաղթյալ է ձերբակալվել
Մերձմոսկովյան շրջանում ոստիկանությունը երեկ մոտ 700 ներգաղթյալի է ձերբակալել՝ հիմնականում Միջին Ասիայից։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը՝ ոստիկանությանը հղումով, հատուկ գործողությունների ընթացքում 11 քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծելու և անօրինական ներգաղթ կազմակերպելու մեղադրանքներով։
159 ներգաղթյալների դեմ արձանագրություններ են կազմվել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։ Նրանցից մոտ 100-ին ոստիկանությունը մտադիր է արտաքսել երկրից։
Բացի այդ, բոլոր 675-ից մատնահետքեր են վերցվել։
Интерфакс-ը նշում է, որ ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանից և Ուզբեկստանից են։










