Մահապարտ ահաբեկիչը 16 սիրիացի զինվորի է սպանել
Սիրիայում շաբաթ օրը պայթյունի հետևանքով առնվազն 16 սիրիացի զինվոր է զոհվել, հայտնում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմակայանի վրա իրականացված հարձակումից հետո. մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն:
Այս միջադեպն արձանագրվել է ապստամբների և կառավարական ուժերի միջև բախումների շարունակականության ֆոնին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011-ի մարտից ի վեր Սիրիայում 115 հազար մարդ է զոհվել:










