Հենց հստակություն լինի, կասենք. վարչապետը Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի մասին (տեսանյութ)
Դեռ հստակ չէ, թե Հայաստանը նոյեմբերի 29-ին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովին ինչ փաստաթուղթ կստորագրի: Այս մասին այսօր Tert.am-ին և «168 ժամ»-ին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հենց որ հստակություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք: Հիմա բանակցային գործընթացի մեջ ենք մեր գործընկերների հետ, և երբ հստակություն լինի, մենք կասենք ձեզ»:
Թե ինչ ակնկալիքներ ունի վարչապետը, վերջինս պատասխանեց. «Մենք, իհարկե, ունենք ակնկալիքներ և աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր ակնկալիքները դառնան իրականություն»:
Այլ հարցերի վարչապետը հրաժարվեց պատասխանել՝ խնդրելով. «Թույլ տվեք սահմանափակվենք այսքանով»:










