ԱՄՆ-ում գործարանից առևանգել են հազվագյուտ բուրբոնի հավաքածու
Ամերիկյան Կենտուկիի ալկոհոլային խմիչքների արտադրության գործարանից գողացել են հազվագյուտ բուրբոնի հավաքածու, որի արժեքը կազմում է մոտ 25.000 դոլար: Իրավապահները գտնվում են, որ հանցագործությունը կատարել է աշխատակիցներից մեկը, հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով NBC-ին:
Ըստ իշխանությունների, գողացված շշերում լցված էր 2 տեսակի բուրբոն: Հիմնականում դա առաջին կարգի և չափազանց հազվագյուտ Pappy Van Winkle 20-Year Reserve խմիչքն էր, որը գրավել է բազմաթիվ միջազգային մրցանակներ: Նման վիսկիի 1 շշի արժեքը կազմում է 200 դոլար:
Բուրբոնին նվիրված թեմատիկ բլոգի խմբագիր Թոմ Ֆիշերը նշում է, որ շատերը կցանկանային այդ խմիչքից ունենալ: Ոստիկանությունը հայտարարել է, որ չարագործները մեծ դժվարությամբ կկարողանան վաճառել գողոնը, որովհետև այն շատ հայտնի է և քիչ է հանդիպում:










