Արթուր Բաղդասարյանի Bentley-ն տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք հոկտեմբերի 19-ին տեղափոխվել է Bentley մակնիշի 23 22 JI համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ Shamshyan.com–ի տեղեկությունների, պատկանում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին։
Կայքը նշում է, թե կան կասկածներ, որ ավտոմեքենան Հայաստան է ներկրվել անօրինական ճանապարհով և այն պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Մանրամասները կարդացեք այստեղ։










