«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի աշխատակիցներն այսօր հայտնաբերել են, որ ռադիոակտիվ ջրերով լի ցիստեռները շրջապատող պաշտպանիչ պատնեշից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել՝ բետա-ճառագայթման նյութեր, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ ատոմակայանի TEPCO օպերատոր-ընկերության հղումով:
Միջադեպի պատճառը, ենթադրաբար, հորդառատ անձրևներն են եղել: Ներկա պահին TEPCO ընկերության մասնագետները պարզում են ջրի արտահոսքի, ինչպես նաև նրանում պարունակվող ռադիոակտիվ նյութերի քանակը:










