Հրդեհ Գավառում, տանը հայտնաբերվել է կիսաայրված դի

12:29 • 20.10.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տուն է այրվում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել՝ 11.40-ին: Այրվել է անկողին:

Տան 2-րդ հարկում՝ անկողնում, հայտնաբերվել է 1931 թ. ծնված Ջ. Շ.-ի կիսաայրված դին: