The Guardian-ը Սնոուդենի փաստաթղթերի հիման վրա գրված հոդվածների համար մրցանակ է ստացել
Բրիտանական The Guardian թերթը Օնլայն-լուրերի ասոցիացիայի (Online News Association) կողմից ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ երկու հեղինակավոր մրցանակի է արժանացել:
The Guardian-ը ստացել է մրցանակները ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների մասին հոդվածների համար, որոնք գրվել էին Կենտրոնական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:
Կազմակերպության հանձնաժողովը գնահատել է լրագրողական հետաքննությանը The Guardian-ի նորարարական մոտեցումը:
ONA-ի 2013 թվականի մրցանակակիրների շարքում են հայտնվել նաև The New York Times և The Boston Globe թերթերը: NY Times-ը հաղթել է «Օնլայն լրագրության մեջ անգերազանցելի վարպետություն» անվանակարգում, իսկ The Boston Globe-ը ստացել է մրցանակը բոստոնյան մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը լուսաբանելու համար:










