Սիրիական Համա քաղաքում ահաբեկիչը ռումբով մեքենա է պայթեցրել. կա մի քանի զոհ
Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող Համա քաղաքում մահապարտ ահաբեկիչը ռումբով մեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն՝ Սիրիայի պետական հեռուստատեսությանը հղումով, ահաբեկչության ետևում կանգնած են նախագահ Բաշար Ալ Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրները։
Մարդու Իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալներով, հզոր պայթյունին հաջորդել է փոխհրաձգությունը կառավարական ուժերի ու ապստամբների միջև։
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների, Սիրիայում 2011թ. մարտից առայսօր տևող պատերազմական գործողությունների հետևանքով 115 հազար մարդ է զոհվել։










