Հոնկոնգի բնակիչները բողոքի ցույցի են ելել հանուն հեռուստաալիքի
Հոնկոնգի տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են բողոքի ցույցերին, որոնք ուղղված էին նոր հանրահայտ հեռուստաալիքին արտոնագրից զրկելու կառավարության որոշման դեմ, այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարները պահանջել են բացատրել, թե պաշտոնական անձիք ինչու են արտոնագրեր տվել 2 այլ հեռուստատեսությունների, սակայն մերժել են Hong Kong Television Network հեռուստաալիքին:
Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրել են ոչ թափանցիկության գործունեություն ծավալելու մեջ: Նրանց մի մասը նույնիսկ կարծում է, որ արտոնագրի տրամադրման գործին խառնվել է պաշտոնական Պեկինը:
Հոնկոնգի իշխանությունները բացառում են այս հարցում քաղաքական բաղադրիչը, սակայն հայտարարում են, որ որոշում կայացնելու մանրամասները չպետք է հրապարակվեն:










