Կահիրեում հարձակվել են Al Arabiya-ի լրագրողների վրա
Կահիրեում «Մուսուլման եղբայրների» աջակիցները հարձակվել են Al Arabiya հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա այն պահին, երբ լրագրողները ռեպորտաժ նկարահանելիս են եղել, գրում է vesti.ru-ն:
Խոշոր իսլամական համալսարան «Ալ-Ազխարում» տեղի էր ունեցել հարձակում: Ուսանողները ցույց են արել իսլամիստների համար և զինվորականների դեմ: Ցուցարարներից շատերի վրա եղել է Rabaah-ի խորհրդանիշը՝ սև ափ դեղին ֆոնի վրա: Այդ նշանը հայտնվել է այն բանից հետո, երբ իսլամիստների ցույցը քշել են Ռաբա ալ-Ադաույայի մզկիթի մոտից:
Վրդովված ուսանողները ցանկացել են փակել Մադինատ-Նասր շրջանում խոշոր մայրուղին և մտնել հրապարակ: Սակայն ոստիկանությանը հաջողվել է նրանց հետ պահել:










