Մոսկվայի հարավում ձերբակալել են տղամարդու՝ 6 կիլոգրամ թմրանյութով

10:55 • 20.10.13

Մոսկվայի հարավում ձերբակալել են տղամարդու, որի մոտ 6 կիլոգրամ թմրանյութ է եղել, այս մասին գրում է gazeta.ru-ն: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել «Կավկազսկի» պողոտայում:


Տաջիկստանի քաղաքացու մոտ եղել է հերոին պարունակող 5 կիլոգրամ խառնուրդ և 1 կիլոգրամ հաշիշ:


Այժմ որոշվում է խափանման միջոցի և քրեական գործ հարուցելու հարցը: