Հոլանդիայում այրվել է հանրահայտ լրտեսուհի Մաթա Հարիի տունը
Հոլանդական Լեուվարդեն քաղաքում այրվել է տունը, որտեղ ծնվել է հանրահայտ լրտեսուհի Մաթա Հարին, այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Հրդեհը Լեուվարդենում սկսվել է շաբաթ երեկոյան: Հրդեհի հետևանքով զոհվել է 1 մարդ, ինչպես նաև այրվել են մի շարք տներ, որոնց թվում այն տունը, որտեղ 1876 թվականին ծնվել էր Մարգարեթ Գերտրուդա Զելլեն (Մաթա Հարիի իրական անունը):
18 տարեկանում Մարգարեթը ամուսնացել է 38-ամյա սպայի հետ, ով ծառայելիս է եղել Օսթ-Ինդիայում, սակայն նրանց հարաբերությունները չեն ստացվել: Ֆրանսիա վերադառնալուց հետո նա վերցրել է նոր անուն և էկզոտիկ պարուհի Մաթա Հարիի կերպարը: Կարծիք կա, որ նա Գերմանիայի համար լրտեսել է պատերազմից առաջ, իսկ դրանից հետո անցել է ֆրանսիացիների կողմը:










