Սումգայիթի առևտրի կենտրոնի հրդեհի պատճառով 16 մարդ է վիրավորվել

10:28 • 20.10.13


Տասնվեց մարդ է վիրավորվել շաբաթ երեկոյան Սումգայիթի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով 1news.az-ին:


Հրդեհը սկսվել է տեղի ժամանակով 19:30-ին երեքհարկանի «Քարավան» առևտրի կենտրոնում, որտեղ մոտ հազար խանութ կա:


Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6 հազար քառակուսի մետր: Հրշեջների 30 թիմին պահանջվել է 4 ժամ, որպեսզի մարեն այն։

Հրդեհի պատճառով չորս հոգի ստացել է վնասվածքներ, ևս 12 մարդ դիմել է բժիշկներին թունավորման ախտանիշներով: Բժշկական օգնություն ստանալուց հետո բոլոր վիրավորները դուրս են գրվել հիվանդանոցից:


Հրդեհի պատճառը և դրա հասցրած նյութական վնասի չափը դեռ չի պարզվել: