Ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 7 վիրավոր. նրանց մեջ է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ում վիրահատել են
Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել 7 մարդ, որոնց մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից ավելի ուշ տեղափոխել է Երևան:
Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Մանրամասները կարդացեք այստեղ։
Կիոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Վարդան Պետրոսյանը վիրահատվել է, կոտրվածքներ չունի, պայթել է փայծախը, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։










