Շվեդ մարզիկի վրա արջ է հարձակվել

12:29 • 21.10.13

Շվեդական «Edsbyns» տափօղակով հոկեյի թիմի դարպասապահի վրա Շվեդիայի արևելքում գտնվող անտառներում արջ է հարձակվել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Local-ի հղումով։

 

Նա եղջերվի որսի է գնացած եղել, երբ թիկունքից լսել է արջի ձայնը։ Մարզիկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, սակայն չի կարողացել վախեցնել կենդանուն։

 

«Դա նման էր մենամարտի։ Ես պառկել էի մեջքիս վրա, իսկ արջն ինձ վրա էր։ Ես զգում էի, որ դա վերջն է, սակայն արջն անսպասելիորեն թողեց ինձ։ Ես չգիտեմ՝ դա շուն էր, թե ինձ ինչ-որ այլ բան փրկեց։ Սակայն ես երջանիկ եմ, որ դեռ ողջ եմ»,-պատմել է մարզիկը։
 

Հարձակման հետևանքով նա դեմքին, ձեռքերին վնասվածքներ է ստացել, ինչպես նաև հարվածել է գլուխը։ Մարզիկը ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի առաջին խաղը։