Մոնտենեգրոյում 20 ոստիկան է տուժել գեյ-շքերթի ժամանակ բախումներում
Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում գեյ-շքերթի անցկացման հակառակորդների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումների հետևանքով վնասվել է 20 ոստիկան, գրում է lenta.ru-ն:
Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է գտնվում, բժշկական օգնության է դիմել նաև ոստիկանների հետ բախման մասնակիցներից մեկը: ԼԳԲՏ-շարժման ակցիայի մասնակիցների մեջ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ոստիկանները ձերբակալել են 60 մարդու, որոնցից 20-ից ավելին անչափահաս է եղել: ԼԳԲՏ ակտիվիստների շքերթին մասնակցել է մոտ 100 մարդ: Կարգը պահպանելու համար դեպքի վայր էր ժամանել երկու հազար ոստիկան:










