Չին հրշեջներին հաջողվել է մարել Հունցզյան քաղաքի պատմական մասում սկսված հրդեհը

00:13 • 21.10.13

Չին հրշեջներին հաջողվել է հանգցնել երկրի կենտրոնական մասերում գտնվող Հունցզյան քաղաքի պատմական հատվածում բռնկված խոշոր հրդեհը, այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին: Ըստ նրանց, զոհեր չկան, իսկ նյութական վնասի չափը ճշտվում է:


Հրդեհը
սկսվել էր հին տներից մեկում և սկսել տարածվել հարևան շինություններով, որտեղ գտնվում են մետաքս և դեկորատիվ իրեր վաճառող խանութներ: Կրակը մարել հաջողվել է միայն 2 ժամ հետո:


Քաղաքի հին պատմական շրջանը այժմ գտնվում է պետության պահպանության տակ: Այն ներառում է Մին հարստության ժամանակ կառուցած ավելի քան 300 լավ պահպանված շինություններ: