Չինաստանը որոշել է խստացնել արտասահմանյան հաղորդումների հեռարձակման կանոնները
Չինաստանի իշխանությունները թույլ կտան արբանյակային հեռուստաընկերություններին գնել տարեկան միայն մեկ հաղորդման ցուցադրության իրավունք, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Shanghai Securities Journal պարբերականին։
Իշխանությունները նշում են, որ որոշումը կայացվել է «բարոյականության ամրապնդման» և չինական հեռուստատեսությունում կրթական հաղորդումների տարածման քաղաքականության շրջանակում։
Փորձագետների կարծիքով՝ նման նորամուծությունները կավելացնեն այն մարդկանց թիվը, որոնք հաղորդումներ, ֆիլմեր և տեսահոլովակներ կդիտեն համացանցում։










