Եգիպտոսում քրիստոնյաների հարսանիքի ժամանակ 4 մարդ է սպանվել

12:22 • 21.10.13

Կահիրեի հյուսիսում ղպտիների՝ տեղի քրիստոնյաների հարսանիքի ժամանակ հենց եկեղեցում հրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 18 մարդ, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Արարողության մասնակիցների վրա կրակ են բացել մոտոցիկլետներով երկու անհայտ անձինք: Դա տեղի է ունեցել եկեղեցուց դուրս գալու ժամանակ:

 

Եգիպտոսի քրիստոնեական համայնքն ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում. ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10 տոկոսը: