Էկվադորի գլխավոր նավահանգստի մոտ 250 կգ կոկաին է առգրավվել

00:58 • 21.10.13

Էկվադորի իրավապահները երկրի գլխավոր նավահանգստի՝ Գուայակիլի մոտ հայտնաբերել են 250 կգ կոկաին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով հարավամերիկյան երկրի ՆԳՆ-ին:


Գործողությունները հոկտեմբերի 18-ին կատարվել են ափամերձ Գուայաս նահանգում: Դրանց մասնակցել են Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչությունը և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և դատախազության ստորաբաժանումները:


Արգելված ապրանքով բեռը տեղափոխվելիս է եղել մեքենայով՝ թաքցված բեռնատար խցիկի կրկնակի հատակի տակ:


Ըստ առկա տեղեկությունների, թմրանյութերը այդտեղ են եկել Էսմերալդաս նահանգից, որը գտնվում է Կոլումբիայի հետ սահմանին: